Արարատի մարզի զորամասերից մեկում այսօր՝ հունիսի 5-ին, դիպուկահարների կրակոցից զոհվել է նաեւ պայմանագրային զինծառայող Բորիս Բենիկի Գասպարյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Բորիս Գասպարյանը 22 տարեկան է:
Նշենք, որ այս պահին սահմանին հանգիստ չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սահմանին զոհվել է նաեւ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը: Հանգամանքները ճշտվում են:




























