Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում փորձաշրջանի մեջ գտնվող հայի տունը խուզարկելիս ձերբակալվել է երեք մարդ, այդ թվում՝ նա, թմրանյութեր պահելու համար: «Glendale News-Press»-ը գրում է, որ Գլենդելի ոստիկանության բաժնի աշ;ատակիցները խուզարկել են Թոնի Քաջաբաշյանի տունը, որը փորձաշրջանի մեջ էր՝ զենք պահելու համար: Նրան ձերբակալելու հրաման է տրվել:
Խուզարկության ժամանակ թմրանյութեր, դեղահաբեր են հայտնաբերվել եւ 9 մմ տրամաչափով զենքի երկու փամփուշտ: Դատապարտված հանցագործին արգելված է զենք ունենալ: Փոքր սառնարանում հայտնաբերվել են սերոստիմ անունով ստերոիդի երկու տուփ: Ավելի ուշ պարզվել է, որ սերոստիմը մարզական պայուսակի հետ գողացված է Հոլիվուդի մարզասրահից՝ այս տարվա հունվարին:
Քաջաբաշյանը կալանավորվել է արգելված նյութեր պահելու մեղադրանքով: Մյուս երկուսը՝ Էքսայանա Բրիսեյդա Սանչեսը (20 տարեկան) եւ Քրիս Թրոյ Մահրուքը (29 տարեկան), նույնպես տանն են եղել եւ ձերբակալվել թմրանյութեր պահելու մեղադրանքով:





























