Գլենդեյլի քաղաքային խորհուրդը հասարակական աշխատանքների դեպարտամենտի տնօրեն է նշանակել Ռուբիկ Գոլանյանին: Նա իր պարտականությունների կատարմանը 2014թ. հուլիսի 1-ից կանցնի, գրում է «Ասպարեզը»:

Ռուբիկ Գոլանյանը 14 տարի Գլենդեյլի հանրությանն է ծառայել` նախ ավագ ինժեներ-շինարար է եղել, ապա` քաղաքային ինժեներ, իսկ վերջին տարիներին էլ` հասարակական աշխատանքների դեպարտամենտի փոխտնօրեն: «Ռուբիկը լիդերի հատկություններ է դրսեւորել, բազմաթիվ տեղական ու նահանգային կազմակերպությունների հավանությանն արժանացած ծրագրեր իրականացրել ու ղեկավարել: Նրա բազմամյա փորձը լիովին բավարար է` հասարակական աշխատանքների դեպարտամենտը ղեկավարելու համար», - հայտարարել է քաղաքային վարչակազմի անդամ Սքոթ Օչոան: