Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից այսօր՝ հունիսի 5-ին, արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած Անդրանիկ Սամվելի Եղոյանի եւ Բորիս Բենիկի Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13 կետով` սպանություն ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողները զոհվել են այսօր դիպուկահարի կրակոցից: Անդրանիկը 26 տարեկան էր, իսկ Բորիսը՝ 22 տարեկան էր: