Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մի քանի ամիս առաջ ձեւավորված «Skye» երիտասարդական ակումբը համայնքի բարեկարգման նպատակով թիվ 136 հիմնական դպրոցի մուտքի աստիճանները նկարազարդել է հայկական մոտիվներով եւ ամեն աստիճանի վրա գրել աստվածաշնչյան մեկ պատվիրան, կամ այլ պատգամ։
15 ակտիվ երիտասարդներից բաղկացած այս խումբը, որն իր առջեւ նպատակ է դրել իրականացնել իրենց համայնքի բարեկարգման աշխատանքները, ցանկանում է նաեւ այս քայլով հասակակիցներին օրինակ ծառայել։
«Հուսով եմ, որ մեր քայլով մենք կոգեշնչենք նաեւ ուրիշներին, եւ նրանք կամ կմիանան մեզ, կամ կփորձեն իրենց ուժերով բարեկարգել իրենց համայնքը»,-NEWS.am-ին ասաց ակումբի անդամ Հայկ Մկրտչյանը:





























