Քենիայի վայրի բնության պահպանության ծառայությունը որսագողերից առգրավել է փղոսկրի այս տարվա ամենախոշոր խմբաքանակը. Ըստ նախնական տվյալի` սպանվել է 114 փիղ:

Մոմբասա նավահանգստում ոստիկանական ստուգման ժամանակ ձերբակալվել է մեկ կասկածյալ:  Քենիայի եւ Տանզանիայի նավահանգիստները լայնորեն օգտագործվում են որսագողերի կողմից` ասիական շուկաներ ապօրինի ապրանքն ուղարկելու համար, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Քենիայի տարածքում որսագողությունը մեծ թափ է հավաքել վերջին տարիներին` Չինաստանում եւ Հարավարեւելյան Ասիայում փղոսկրի պահանջարկի մեծացման պատճառով, որտեղ այն օգտագործում են թանկարժեք զարդեր պատրաստելու համար եւ ժողովրդական բժշկության մեջ: