Անհայտ տղամարդը կրակոցներ է արձակել Վաշինգտոն նահանգի Սիեթլ Փասիֆիք համալսարանում  եւ փախել, փոխանցում է KTLA հեռուստաալիքը:

Ոստիկանությունում նշել են, որ վիրավորվել է վեց մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկն ավելի ուշ մահացել է, մի կնոջ վիճակն էլ գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուս չորս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Սկզբնապես փոխանցվել է, որ կրակողները երկուսն են եղել, եւ որ նրանցից մեկը ձերբակալվել է, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը չի հաստատվել:

Հաալսարանում պարապմունքները դադարեցվել են, ուսանողները` տարհանվել: Ավելի ուշ` ոստիկանական ստուգումից հետո, թույլատրվել է վերադառնալ համալսարանի տարածք: