ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Ուկրաինա եւ Ղրիմ, ասված է պետդեպարտամենտի հինգշաբթի տարածած նախազգուշացման մեջ:

«Դոնեցկում եւ Լուգանսկում շարունակվում են դաժան բախումները ռուսամետ խմբերի եւ Ուկրաինայի զինվորականների միջեւ», — ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ բախումների ընթացքում օգտագործվում է զրահատեխնիկա, ավիացիա եւ այլ սպառազինություն: ԱՄՆ իշխանություններն ընդգծել են, որ Ռուսաստանը Ղրիմի զավթիչն է, փոխանցում է Gazeta.ru-ն:

 «Իրավիճակն Ուկրաինայում անկանխատեսելի է եւ կարող է արագ փոխվել: Ուկրաինայում գտնվող ամերիկացիները պետք է խուսափեն ժողովրդական կուտակումներից», — նշվում է հաղորդագրությունում: