«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեք շաբաթից կլինի Հայաստանում, ինչպես ինքն է արդեն հայտարարել՝ «Զինված ու հարստացած»։
Սա ում համար դրական, ում համար էլ բացասական իրադարձության պատճառ կարող է դառնալ։ Նախ՝ Զ. Փոստանջյանին չի հանդուրժի ոչ իշխանական քառյակը, հատկապես՝ ԲՀԿ-ականները, ովքեր բազմիցս լեզվակռվային փոխհրաձգության մեջ են եղել վերջինիս հետ եւ, ըստ էության, քառյակը որպես քաղաքական միավորում կկնքի իր մահկանացուն։ Եվ երկրորդ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի սեւ օրերը սկսվում են, քանի որ Զ. Փոստանջյանն ու Ռ. Հակոբյանը օրեցօր առավել նկատելի էին դարձնում միմյանց նկատմամբ ոչ բարյացակամ հարաբերությունները»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























