Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 5-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում` «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում, «Օպել» եւ «Լեքսուս» մակնիշների ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 71 CA 711, «Լեքսուս» մակնիշի 71 AR 711 եւ «Տոյոտա» մակնիշի 22 SA 929 համարանիշերի ավտոմեքենաները: