Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ում եւ կից «ֆիլիալներում» լայնամասշտաբ «տենդերներ» են հայտարարված, թե ով ավելի արագ ու արդյունավետ կքծնի Հովիկ Աբրահամյանին, կմտնի նրա «բարձր հովանու» տակ, որովհետեւ, ի տարբերություն «հին» վարչապետի, «նորը» յուրայինների առաջ «կարմիր լույս» վառելու «մշակութաբանություն» ունի: Ասում են նաեւ, թե ավելի ձեռնհաս են Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք «ծլած-ծաղկածները», բայց ոչ բոլորին է «բախտը» ժպտում, եւ շատերն են մնում ձեռնունայն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում