Չինաստանի ՉԺենցյան նահանգում ուսումնական թռիչքի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Տեղեկությունը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, Սինխուա գործակալությունն է տարածել:

Ինքնաթիռը Իու քաղաքի հարեւանությամբ` լեռնային շրջաններից մեկում է ընկել: Ներկայումս որոնողական աշխատանքներ են ընթանում: Անձնակազմի թվաքանակի եւ զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում: