Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Մոնկտոն քաղաքի բնակիչ Ջասթին Բրուքին, այս շաբաթ երեք ոստիկանների սպանության կասկածանքով: Իրավապահ մարմինների տվյալներով, ոստիկանությունը բռնել է նրան տեղական երգչուհու տան բակում: Կասկածյալը ձերբակալվել է նախօրեին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Բրուքը ավտոմատ հրացանից կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Երեք ոստիկան տեղում մահացել է, եւս երկուսը ծանր վիճակով այժմ գտնվում են հիվանդանոցում:





























