Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախկին փեսա Ռահաթ Ալիեւը, որը հայրենիքում մեղադրվում է մարդկանց առեւանգման մեջ, նախօրեի երեկոյան Վիեննայում կալանավորվել է, փոխանցում է «Ֆրանս Փրեսս»-ը՝ վկայակոչելով ավստրիական լրատվամիջոցները:
Ալիեւի ներկայացուցիչ Մանֆրեդ Այնեդտերը ավստրիական АРА գործակալությանը հայտնել է, որ նախկին դիվանագետը կամավոր հանձնվել է եւ մտադիր է համագործակցել իրավապահների հետ:
Մամուլը հայտնում է, որ վերջերս Ալիեւը Մալթայում էր բնակվում՝ նոր կնոջ ազգանունով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
2008թ. Ռահաթ Ալիեւը, ով նախկինում Ավստրիայում Ղազախստանի դեսպանն էր, հայրենիքում հեռակա կարգով 40 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ իշխանության գրավման փորձի եւ մարդկանց առուանգմամբ զբաղվող հանցախումբ հիմնելու համար: Վիեննայի դատարանը 2011թ. մերժել էր նրան հայրենիք արտահանձնելը:
2014թ. հունվարին Ղազախստանի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Ալիեւի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին:





























