Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 40-ամյա Արեն Մ.-ի տանը. հեռուստացույցի տակդիրում հայտնաբերվել են 2 դանակ, տան մոտ գտնվող փայտյա պահարանից` 1 դանակ, «Ֆ-1» տիպի 7 նռնակ, «ՏՆՏ-11-49» տիպի նռնակ, «Ֆ-1» տիպի նռնակի 4 պայթուցիչ, «48-80-676» տիպի պայթուցիչ եւ 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ:

Արեն Մ.-ն հայտարարել է, որ վերը նշվածը 1990 թ. իրեն է տվել համադասարանցի Իգոր Բ.-ն:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Իգոր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

***

Նույն օրը նույն դատարանի որոշումով` ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Գուգարքի բաժնի ծառայողները 43-ամյա Վահե Մ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ ննջասենյակի զգեստապահարանում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթի:

Վահե Մ.-ն հայտարարել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն: