Թուրքիայի արեւելյան Աղրըի (պատմական Բագավանի մոտ-խմբ) նորընտիր քաղաքապետ Սըրրը Սաքըքը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել Քարաբեքիր փաշայի հետ կապված, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում:

Թուրքական CNNturk-ի եթերում Աղրըի քաղաքապետ Սըրրը Սաքըքը պնդել է, թե ինքը դեմ է, որ իր քաղաքում մնա Կարաբեքիր փաշայի արձանը, քանի որ ինքը գիտի իրական պատմությունը: Քուրդ քաղաքապետը հիշեցրել է, որ Աղրը քաղաքի կենտրոնում տեղադրված են 1930-ականներին քրդերին կոտորած թուրք զինվորականների արձանները, որոնք Կարաբեքիր փաշայի արձանի հետ միասին հանվելու են քաղաքի փողոցներից:

Սըրրը Սաքըքը հիշեցրել է նաեւ Աթաթուրքի խոսքերն ուղղված Կարաբեքիր փաշային կապված Հայոց ցեղասպանության հետ: «Դուք տեսեք, թե 1915-ի իրադարձությունների հետ կապված ինչ է ասել Աթաթուրքը Կարաբեքիր փաշային: «Դուք հայերի հանդեպ ստորություն եք արել»: Այո, հենց այդպես է ասել»,-եթերում ասել է Սըրրը Սաքըքը: