Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 5-ին, ժամը 14.07-ին քաղաքացի Ս.-ից ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Տավուշի մարզի Զորական գյուղի քարհանքի ճանապարհին գտնվող իր տան պատը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ  այնուհետեւ հետադարձ կապով ճշտվել է, որ սեփականատերը վերը նշված հասցեում կլինի միայն հունիսի 6-ի առավոտյան:

Դեպքը կսպասարկվի հունիսի 6-ի առավոտյան:

Դեպքի վայր է մեկնել թիվ 64 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է գյուղի 13-րդ փողոցի  Ա. Խ.-ին պատկանող թիվ 6 մեկ հարկանի բնակելի տան (ընդհանուրը 84 քմ) ննջասենյակի արտաքին պատը (6 քմ):