Հնդկաստանի Փենջաբ նահանգի Ամրիթսար քաղաքում զինված բախումներ են տեղի ունեցել սիկհական երկու խմբավորումների միջեւ, հայտնում է NDTV-ն: Առնվազն 12 մարդ վնասվածքներ են ստացել:
Կողմերը գործածել են թրեր եւ նիզակներ: Այժմ իրավապահները վերահսկում են իրավիճակը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեպքը կատարվել է 1984թ. հունիսին Ոսկե տաճարը սիկհական անջատականներից մաքրելուն ուղղված «Կապույտ աստղ» գործողության 30-ամյակի պաշտոնական արարողության ընթացքում: Այն ժամանակ զոհվել էր մոտ 500 մարդ: Վարչապետ Ինդիրա Գանդին, որը տվել էր գրոհի հրահանգը, նույն թվականի օգոստոսին սպանվել էր իր սիկհ թիկնապահների ձեռքով:





























