Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանի աշխատակիցները Նորվեգիայից ժամանած ինքնաթիռի հենասարքի խցում անչափահասի մարմին են հայտնաբերել, տեղական ոստիկանությանը վկայակոչելով, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Հոլանդական KLM ավիաընկերության ինքնաթիռը հունիսի 5-ին Նորվեգիայի Լարվիկ քաղաքից էր Ամստերդամի ուղղությամբ թռիչք իրականացրել: Նիդեռլանդների մայրաքաղաքի օդանավակայանում վայրէջքից քիչ անց վերգետնյա ծառայության աշխատակիցները հենասարքի խցում աուտիզմով տառապող 17-ամյա անչափահասի մարմինն են հայտնաբերել: Նորվեգիայի իշխանությունները երեխայի անհետացման մասին դեռեւս նախընթաց օրն էին հայտարարել: Քննության կողմից առաջ քաշված վարկածի համաձայն, տեղի ունեցածը հանցագործության հետեւանք չէ, իսկ երեխայի մահվան պատճառը թթվածնի պակասն է եղել, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»: