11-ամյա տղայի ծնողներին ձերբակալել են երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, գրում է The Sun-ը: Այս մասին ահազանգել են 95 կգ կշռող երեխային պարբերաբար զննող եւ նրա առողջության համար անհանգստացող բժիշկներն:
Ոստիկանության հաղորդմամբ, տվյալ պահին ծնողները ազատ են արձակվել գրավի դիմաց: Մեծ է հավանականությունը, որ երեխան կփոխանցվի հոգաբարձուների մարմնի խնամակալությանը:
Ծնողների պնդմամբ, տղայի մոտ գիրությունը պայմանավորված է գենետիկ ժառանգականությամբ: Նրանք փորձել են պարզապես վերահսկել տղայի քաշը:
Տղան խոստովանել է, որ ցանկանում է քաշը նվազեցնել, քանի որ նրան թույլ չեն տվել մասնակցել դպրոցական ձիարշավներին:
Ծնողներն արդեն պարտադրաբար համաձայնություն են ստորագրել սոցիալական ծառայության ներկայացուցիչների հետ: Եթե նրանք խախտեն համաձայնությունը, ապա երեխային խնամակալներին փոխանցման գործընթացի կվերսկսվի:




























