Հանրապետությունում, հունիսի 7-ին շրջանների մեծ մասում, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-8-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում հունիսի 7-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, 08-10-ին երեկոյան ժամերին՝ ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է:
Գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Կոտայքում. գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Գեղարքունիքում. գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Լոռիում. գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+26,
Տավուշում. գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27,
Արարատում. գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28,
Արմավիրում. գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28:





























