Ամուսնական կյանքից բավարարված զույգերը քնում եւ արթնանում են միեւնույն ժամանակ: Այս մասին նշվում է Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի գիտնականների հոդվածում:

Սակայն այդ օրինաչափությունը կախված է կանանցից, որոնց օրգանիզմը հարմարվում է տղամարդկանց պահանջներին:

Հետազոտողները նման եզրահանգման են եկել հետազոտության ընթացքում, որին մասնակցել են 46 հետերոսեքսուալ զույգեր, որոնց գիտնականները հետեւել են 100 օրվա ընթացքում, հաղորդում է Gazeta.ru:

Գիտնականների խոսքով՝ երջանիկ զույգերի քունը գործնականում «սինխրոնիզացված» է, որի շնորհիվ նրանք արթնանում եւ քնում են իրենց «երկրորդ կեսերի» հետ միաժամանակ: