NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ, ժամը 17-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 348-րդ կիլոմետրում՝ Քաջարանի մերձակայքում ավտովթար էր տեղի ունեցել:

«Ֆորդ» մակնիշի 52ԼՕ552 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ Գագիկ Հարությունյան) գլորվել է ճանապարհամերձ փոսը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել վարորդին եւ 15 ուղեւորի, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ագարակի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի բնակիչներ` 1958 թ. ծնված Գագիկ եւ 1980 թ. ծնված Սամվել Հարությունյանները, Երեւանի Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 7 տան բնակիչներ` 1981 թ. ծնված Ռոբերտ եւ 1988 թ. ծնված Արամ Ասլանյանները, Երեւանի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 7 տան բնակիչ, 1977 թ. ծնված Ազատ Միրաքյանը, Երեւանի Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 11 տան բնակիչ, 1978 թ. ծնված Արսեն Բուդաղյանը եւ Երեւանի Քրիստափորի փողոցի թիվ 37 տան բնակիչ, 1980 թ. ծնված Արման Սահակյանը:

Քաջարանի հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Վրացական փողոցի թիվ 89 տան բնակիչներ` 1962 թ. ծնված Արտավազդ եւ 1986 թ. ծնված Լեւոն Բալյանները, Երեւանի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 3 տան բնակիչ, 1965 թ. ծնված Հենրիկ Աբգարյանը, Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 39-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Սերգեյ Արիստակեսյանը, Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 33-րդ շենքի բնակիչ, 1977 թ. ծնված Արմեն Աբգարյանը եւ 1946 թ. ծնված Լեւոն Եգորյանը, որի բնակության վայրը ճշտված չէ:

Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Սարի Թաղի 9-րդ շարքի թիվ 22 տան բնակիչներ` 1959 թ. ծնված Գագիկ, 1982 թ. ծնված Էդգար եւ 1983 թ. ծնված Սոս Գեղամյանները:

Ժամը 19.05-ին Արմեն Աբգարյանը Քաջարանի հիվանդանոցում մահացել է: