Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության եւ հանրակրթության վարչությունների կողմից քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգի ուսումնասիրման արդյունքում, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար մայրաքաղաքի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: