Այն, որ քունն անհրաժեշտ է ուսման եւ հիշողության համար, վաղուց է հայտնի: Սակայն հիշյալ կապի մեխանիզմները գիտնականներին բոլորովին վերջերս են հասու դարձել: Կենսաբանները փորձարկումներ են իրականացրել մկների վրա` վերջիններիս համար վարպետության տարատեսակ «դասընթացներ» կազմակերպելով: Այնուհետեւ կրծողները երկու խմբի են բաժանել: Նրանց մի մասի համար քնի պայմաններ են ստեղծվել, իսկ երկրորդ խմբում ներառված մկները` հակառակը` զրկված են եղել հանգստանալու իրավունքից: Ունակությունները ստուգելիս պարզվել է, որ քնելու հնարավորություն ստացած կրծողները մի քանի անգամ ավելի լավ են դասընթացները հիշում:

Գիտնականները հատուկ մեթոդաբանությամբ հետեւել են, թե ինչ կապ ունի ուսուցումը մկների նեյրոնների (կարճ ելուստներ) վրա այլ նեյրոնների աքսոններին (երկար ելուստներ)  ձգող բարակ բշտիկների առաջացման հետ, տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Պարզվել է, որ «քնողների խմբում» ուսուցումից հետո բշտիկների քանակն ավելանում է` անհամամետ ավելի շատ, քան «անքունների» մոտ: Դա վկայում է այն մասին, որ քունը նեյրոնների միջեւ նոր սինապսներ` շփումներ է ծնում, ինչն էլ հիշողության զարգացման գրավականն է: