Օրերս ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի Արեւմտյան ծառայության աշխատակիցներ Ս.Մարգարյանը, Գ.Միրզոյանը, Հ.Հայրապետյանը, Ա.Ջավադյանը եւ Ս.Եփրեմյանը հերթական գործուղումն են իրականացրել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիտակայաններ՝ Ձորաղբյուր, Կապուտան, Սեմյոնովկա, Ծովագյուղ, Չկալովկա, Կարճաղբյուր եւ Վարդենիս:
Ելնելով տվյալ կայանի վիճակից եւ կարիքներից, տարբեր կայաններում կատարվել են նորոգման, ներքին հարդարման, էլեկտրասնուցման մոնտաժման աշխատանքներ, ստուգիչ չափումներ: Ստուգվել է մարտկոցների աշխատանքը, փոխվել է խափանված ռադոնաչափական սարքը, կատարվել են կայանի կարգաբերման եւ ծրագրային ապահովման աշխատանքներ:
Արեւմտյան ծառայության աշխատակիցները հանդիպել են կայանները սպասարկող անձնակազմի հետ եւ զրույցներ ունեցել առկա խնդիրների եւ անելիքների շուրջ:





























