Սլովակ սուպերմոդել Ադրիանա Կարամբյոն պատրաստվում է վերջին երեք տարիների հայ զուգընկերոջ հետ ամուսնանալ: Տեղեկությունը, «Le Parisien» թերթին վկայակոչելով, «Nouvelles d'Arménie» ֆրանս-հայկական պարբերականն է հաղորդում:

Ադրիանա Կարամբյոյի (օրիորդական ազգանունը` Սկլենարկովա) ընտրյալը մարոկկացի գործարար, Մարաքեշի «Ջադ Մահալ» հայտնի ռեստորան-պալատի սեփականատեր Արամ Օհանյանն է: Հարսանիքը հունիսի երկրորդ կեսին Մարաքեշում` կինոյի եւ շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ տեղի կունենա: Մի քանի տարի առաջ Ադրիանան բաժանվել էր նախկին ամուսնուց` ֆրանսիացի ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոյից:

Հարկ է նշել, որ Ադրիանա-Արամ զույգը վերջին տարիներին հաճախ է հատկապես հայկական միջոցառումների մասնակցում: Խոսքը մասնավորապես Ֆրանս-հայկական առեւտրա-արդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Մարսելում կազմակերպված «Ֆրանս-հայկակական գերազանցության շաբաթի» ավարտին նվիրված գալա-երեկոյի մասին է: