Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է հունիսի 2-ից 5-ը Ժնեւում կայացած «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի  (էՍՊՈ կոնվենցիայի)  Կողմերի 6-րդ հանդիպմանը:

Միջոցառման  շրջանակներում հունիսի 5-ին ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը քննարկվող բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ: