Հայաստանի բանկերից շատերը պատրաստ են կարճաժամկետ իրացվելիության եւ կապիտալի բավարության «Բազել 3» ստանդարտին: Այս մասին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Բանկերի միության ղեկավար Սամվել Ճզմաչյանը: Նրա խոսքերով, տնտեսության ակտիվացման հետեւանքով 2012-2013թթ. բանկային հատվածում այժմ բարձր իրացվելիություն է նկատվում:
«Գրեթե բոլոր բանկերի վիճակը նորմալ է նաեւ կապիտալի բավարարության մասով: Քչերի մոտ են հարցեր առաջացել, սակայն կարծում եմ, որ դրանք մոտ ապագայում կլուծվեն», - հայտարարեց Ճզմաչյանը:
«Ամեն դեպքում, մոտակա մի քանի տարիներին Հայաստանում եւ ոչ մի բանկ չի փակվի», - ավելացրեց Ճզմաչյանը:
Հիշեցնենք, որ կարճաժամկետ իրացվելիության (LCR) «Բազել 3» միջազգային ստանդարտը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից եւ կկազմի 60%: Մինչեւ 2019 թ. այն կհասցվի 100%-ի:
Առաջին մակարդակի կապիտալի ստանդարտը (Tier 1` բաժնետիրական կապիտալ եւ չբաշխված շահույթ) 2015թ. հունվարի 1-ից կկազմի ռիսկով գնահատված (RWA) ակտիվների 6%-ը:





























