2014թ.-ի ամռանը ֆրանսիական «Alstom» ընկերությունը Երեւանի ՋԷԿ-ում տուրբինի կապիտալ վերանորոգում կսկսի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Աշխատանքների արժեքը կկազմի 14 մլն եվրո:

Վերանորոգումն առաջինը կլինի երեքից, որոնք նախատեսված են «»-ի հետ համաձայնագրոց ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շահագործման ընթացքում: Այն կլինի ամենաթանկն ու աշխատատարը, հավելել է Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ 2010թ.-ի ապրիլին կայացել է ԵրՋԷԿ-ի՝ «Alstom GT13E2» տուրբինով նոր շոգեգազային էներգաբլոկի բացումը: Եթե նախկինում ՋԷԿ-ում գործել է միայն մեկ սարքավորում 50 ՄՎտ հզորությամբ, երբ նոր էներգաբլոկն ունի 242 ՄՎտ հզորություն, իսկ ջերմային արտադրության հզորությունը կազմում է 434 ԳՋ/ժ: