ԱՄՆ-ի ԿՀՎ-ն իր պաշտոնական էջերն է բացել Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում:

ԿՀՎ-ում փոխանցել են, որ կապի նոր միջոցները կօգնեն  վարչությանը անմիջական շփում ունենալ հասարակության հետ: Կազմակերպության առաջին թվիթը հետեւյալն է. «Մենք չենք կարող հաստատել կամ հերքել, որ սա մեր առաջին թվիթն է», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս հաղորդագրության շնորհիվ արդեն 160 հազար մարդ է ԿՀՎ-ի Twitter-յան էջի հետեւորդ դարձել: