Ղազախստանի Արեւելաղազախական մարզում տարհանվել է 400 հանքափոր` «Ղազախմիս» ձեռնարկության «Վոստոկցվետմետ» միավորման «Օռլովսկայա» հանքավայրում բռնկված  հրդեհի պատճառով, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ժ. 11.10-ին կենցաղային շինությունում տեղի է ունեցել հին հատուկ համազգեստի եւ փայտե նյութերի բռնկում: Ժ. 22.30-ին 28 քմ մակերեսով հրդեհը տեղայնացվել էր եւ ամբողջությամբ մարվել 23.30-ին:
Հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում է անձնակազմի 23 անդամ եւ տեխնիկայի չորս միավոր: