Բաքվի բնակիչները, կարիքից դրդված, ստիպված են վաճառել իրենց օրգանները:

Minval.az-ի հաղորդմամբ, սոցիալական ցանցերի օգտատերերը ակտիվորեն տարածում են հայտարարության լուսանկարը, որի հետ այսօր բախվել են քաղաքի բնակիչները:

«Գարա-Գարաեւ» մետրոյի կայարանի ելքի մոտ միանգամից երկու հայտարարություն է կախված: Առաջինը՝ «Վաճառվում է երիկամ: Առաջին խումբ՝ 40 հազար մանաթ (մոտ 48 հազար դոլար), երկրորդը՝ «Վաճառվում է երիկամ: Երկրորդ խումբ՝ 50 հազար մանաթ (մոտ 60 հազար դոլար)»:

Ընդ որում երկու հայտարարության մեջ տարբեր բջջային համարներ են նշված: