Օգոստոսի 7-ին սկսվում է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի այցելությունը տարածաշրջան:
Բրայզան առաջին հերթին կայցելի Երեւան, Ծաղկաձորում կմասնացի «Եվրաֆորում» համաժողովին, կհանդիպի եվրոպացի եւ հայ ուսանողներին:
Նախատեսվում է, որ համանախագահը կհանդիպի նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:
Հայաստանից համանախագահը կմեկնի Ադրբեջան: Այցելության ընթացքում Բրայզան Ստեփանակերտ չի այցելի:




























