Հայաստանի բնակչությունը կարող է սկսել խնայողաբար օտագործել էլեկտրաէներգիան, հունիսի 7-ին հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Եվ բնակչությունը, եւ տնտեսվարող սուբյեկտները կսկսեն ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործել», - հայտարարել է պատգամավորը: Նվազումն արդեն հիմա նկատելի է, նշել է նա: Այսպես, 2014թ. 1-ին եռամսյակում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է 4-5%-ով կամ 350 մլն կՎտ/ժ-ով: Սա իր հերթին հանգեցնում է էլեկտրակայանի ծախսերի աճի եւ սակագնային նոր ճնշումների մղում:
«Ամենայն հավանականությամբ բնակչությունը կսկսի էլեկտրաէներգիան ծախսել միայն հիմնական կարիքների համար, իսկ այն ձեռնարկությունները, որոնց արտադրանքի ինքնարժեքում մեծ է էլեկտրաէներգիայի չափաբաժինը, ոչ շահեկան դրության մեջ կհայտնվեն: Դրանք են հացի փռերը, ջերմատները եւ շինանյութերի արտադրամասերը», - նշել է Մելքումյանը:
Հիշեցնենք, ներկայումս էլեկտրաէներգիայի սակագինը 38 դրամ է մեկ կՎտ/ժամի դիմաց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարկել է այն մոտ 4 դրամով թանկացնել:





























