Մեծ Բրիտանիայի քաղաքացիների քաղաքացիական իրավունքը կարգավորող օրենքները կենթարկվեն լուրջ վերանայումների ու լրացումների: Օրինակ, կփոխվի իշխանությունների քաղաքականությունը այն անձանց նկատմամբ, որոնք կցանկանային փոխել սեռը: Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ ներկայումս բրիտանական կառավարությունում դիտարկվում է 9-ամյա երեխաների հատուկ դեղորայքի ընդունման թույլտվության հնարավորությունը:

Բժշկական ապահովագրության հիմնադրամը (NHS) կսկսի սեռը փոխելու որոշում կայացրած 9-ամյա երեխաներին անվճար դեղորայք տրամադրել: Տվյալ միջոցները կանգնեցնում են այսպես կոչված սեռական հասունության գործընթացը, երբ ձեւավորվում են տարբերիչ սեռային նշաններ: Այս դեղամիջոցը կարող են ստանալ այն երեխաները, որոնց մոտ նկատվում է սեռական ինքնության խանգարում: Այդպիսի երեխաները, վաղ տարիքից սկսած, սեփական մարմինը ընկալում են որպես օտարածին եւ չափահաս դառնալով՝ երազում են փոխել սեռը, հաղորդում է  Zdorowiye.ru-ն:

Սեռական օրգանների ձեւավորման դանդաղեցման համար երեխաների վրա կիրառվում են հիպոթալամիկ արգելափակիչներ: Դրանք կանգնեցնում են օրգանիզմում էստրոգենի եւ տեստոստերոնի՝ կանացի եւ տղամարդու հորմոնների արտադրությունը: Աղջիկների համար դեղորայքի ազդեցությունը արտահայտվում է մենստրուալ ցիկլի հետաձգմամբ եւ կրծքի ձեւավորման գործընթացի կանգնեցմամբ: Տղաների համար՝ ձայնի կոշտացման եւ դեմքի մազերի աճի դանդաղեցմամբ: Դեղամիջոցների ազդեցությունը սեռափոխման վիրահատությունը ավելի հաջող է դարձնում: