ԲՀԿ-ն խորհրդարանում կբարձրացնի էլեկտրաէներգիայի սակագնի չհիմնավորված թանկացման հարցը, հունիսի 7-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա՝ նախքան էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին խոսելը, հարկավոր է մտածել՝ համարժեք է արդյոք էլեկտրակայանների եկամուտը:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» պարագայում նման ռեզերվ չկա, հավելել է Մելքումյանը, քանի որ նրանց պարտավորությունները գրեթե հավասարազոր են ակտիվներին (համապատասխանաբար 240 եւ 250 մլն): «Իսկ ահա գեներացնող կայանների եկամտաբերությանը կարելի է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Մեր դժվար ժամանակներում այն կարելի է նաեւ վերանայել», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, ներկայումս էլեկտրաէներգիայի սակագինը 38 դրամ է մեկ կՎտ/ժամի դիմաց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարկել է այն մոտ 4 դրաով թանկացնել:





























