Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբի Օրթաքյոյի մզկիթի վերաբացման ժամանակ հայտարարել է, որ այն կառուցվել է հայ ճարտարապետի կողմից:

Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ մի շարք նախարարարներ մասնակցել են Օրթաքյոյի պատմական մզկիթի վերաբացմանը:

Վարչապետ Էրդողանը, խոսելով մզկիթի կառուցման պատմությունից՝ նշել է. «Այս հրաշալի մզկիթը կառուցել է մի հայ ճարտարապետ: Այս մզկիթը մյուս մզկիթների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում եւ պետք է արժանին մատուցենք այս կառույցի ճարտարապետին եւ շինարարներին»,-ասել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ խոսքը Բալյանների մասին է:

Նշենք, որ Օսմանյան կայսրությունում Բալյանների ընտանիքի անդամները նախագծել եւ կառուցել են բազմաթիվ շենքեր, կամուրջներ, պալատներ, եկեղեցիներ եւ մզկիթներ: