Ավելի քան 800 մարդ տարհանվել է ջրհեղեղի հետեւանքով ջրի տակն անցած Բարնաուլին մերձակա Իլյիչա գյուղից: Ինչպես նախկինում հաղորդում էին, վարարումների հետեւանքով ջրերն ավերել են Իլյիչա գյուղի ջրամբարտակը, ինչի հետեւանքով գյուղը ջրի տակն է անցել:

Վերջին տվյալների համաձայն՝ Օբի ջրի մակարդակը չի փոխվում, սակայն, այնուամենայնիվ, գյուղի փողոցները ջրի տակ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ժամանակավոր կացարանների համար 36 հոգի է դիմել, գիշերելու համար 17-ը, չորսը երեխաներ են:

Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի մի շարք շրջաններում հորդառատ անձրեւներ են: Հազարավոր մարդիկ ջրհեղեղի գոտում են Ալթայի երկրամասում, Ալթայի, Խակասիայի եւ Տուվայի հանրապետություններում: Տարերային աղետը վնասել է ավտոճանապարհի 12 հատված, 24 կամուրջ եւ 5 վերգետնյա անցում: ԱԻՆ տվյալների համաձայն՝ տուժել է մոտ 52 հազար մարդ: