Կյանքից հեռացել է Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը։
«Համակրելի մարդու, փորձառու դատավորի, լավ գործընկերոջ կերպարն ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում։
ՀՀ դատական համակարգը սգում է դատավորի մահը եւ խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին»,- ասվումէ դատական դեպարտամենտի հայտարարության մեջ։
Դանիել Վարդանի Խաչատրյան
Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչեւ 1989 թվականն աշխատել է ՀայԳազշին տրեստում՝ որպես իրավախորհրդատու։
1989 թվականից մինչեւ 1996 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի եւ շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։
1996 թվականից մինչեւ 1997 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի եւ շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
1997 թվականից մինչեւ 1999 թվականն աշխատել է Սպիտակի Ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։





























