Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցելությանը կմիանա նաեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը կմասնակցի էներգետիկ համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Այս մասին գրում է թուրքական «Radikal»-ը։

Հրաշալի եռյակը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը պատրաստվում է դիմավորել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին։ Արդեն քանի օր է, ինչ Թուրքիայի արտաքին գործերի, Էներգետիկայի եւ Առեւտրի նախարարությունները աշխատում են Ռուսաստանի հետ ստորագրվելիք համաձայնագրի վրա։ Հայտնի դարձավ, որ Պուտինի հետ Թուրքիա է ժամանելու նաեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եւ կմասնակցի Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրի սռորագրման արարողությանը։ Եվրոպայում Էրդողանը, Պուտինը եւ Բեռլուսկոնին համարվում են իրար հետ ամենամոտ ղեկավարները։

Թուրքիայի վարչապետ Էրդողանի որդու հարսանեկան վկա Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի հետ կապված սիրային բամբասանքներից մեկի գլխավոր դերակատարը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն է։ Բեռլուսկոնիի Հռոմում գտնվող վիլլայում գաղտնի ձայնագրած խոսակցության մի հատվածում Բեռլուսկոնին ասել է իր սիրուհիներից Պատրիցիա Դ,Ադրիանոյին. «Ես էլ եմ ուզում ցնցուղ ընդունել, եթե դու քո գործը շուտ վերջացնես՝ ինձ մեծ մահճակալի վրա սպասիր»։ Պատրիցիան հարցրել է, թե ո՞ր մեծ մահճակալի, Պուտինի մահճակա՞լի։ Բեռլուսկոնին հաստատել է, որ այո, Պուտինի մահճակալը (մահճակալը Պուտինին է նվիրել Բեռլուսկոնին)։ Պատրիացիան բացականչել է, որ շատ գեղեցիկ մահճակալ է։

Ուկրաինան որպես պահեստային տարբերակ

Ռուսաստանը Ուկրաինային դարձնելով պահեստային տարբերակ, Եվրոպա գազ մատակարարելու համար «Հարավային հոսք» գազատարի խնդրում Թուրքիայի հետ կարեւոր մի համաձայնագիր է կնքելու։ Թուրքիան այս հարցում իր համաձայնությունն է տալու Ռուսաստանին։

Ատոմակայանը ռուսներին

Պուտինի այցելության ժամանակ երկու երկրների միջեւ ատոմային էներգիայի խաղաղ նպատակների համար օգտագործման համաձայնագիր կստորագրվի։ Դիվանագիտական աղբյուրների համաձայն, քանի որ Թուրքիայում չկա ատոմակայան, Թուրքիան պաշտպանում է այն տեսակետը, որ Թուրքիային անհրաժեշտ ատոմակայանը կկառուցվի Ռուսաստանի աջակցությամբ։ Սեպտեմբերին սկսվող ատոմակայանի շինարարությունը պետք ղեկավարի ռուսական ընկերությունը, որին կմիանա նաեւ թուրքական Ջիներ ընկերությունը։ 4.5 հազար մեգավատանոց կառուցվելիք ատոմակայանի հետ կապված մանրամասները հայտնի կդառնան Պուտինի այցից հետո։

Նշանակետը 100 միլարդ դոլար

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային շրջանառությունը 2000 թվականին կազմել է 4.5 միլիարդ դոլար։ Այդ ցուցանիշը արդեն հասել է մոտ 40 միլիարդ դոլարի։ Թուրքիայի Էներգետիկայի նախարար Յըլդըզը նշել է, որ 4 տարվա մեջ Ռուսաստանի հետ առեւտրի շրջանառությունը նախատեսվում է հասցնել 100 միլիարդ դոլարի։ Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը նշել է, որ դեռ Ռուսաստանը չի հստակեցրել, թե ինչքան նավթ է տրամադրելու Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագծի համար, որի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ռուսաստանի վարչապետի օգնական Իգոր Սեչինը ասել է, որ կարեւոր է այնպիսի նախագիծ լինի, որի ծախսերը հետագայում փակվի։ Թուրքական Ջեյհանում ռուսական ընկերությունների պատասխանատուները թուրքական Չալըք հոլդինգի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարության պատասխանատուները միասին Սամսուն-Ջեյհան նավթամուղի հետ կապված ուսումնասիրություն են կատարել։