Հարավային Օսիայում կայացած ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանում մեծամասնություն է կազմել «Միացյալ Օսիա» կուսակցությունը, հանրապետության ԿԸՀ-ին վկայակոչելով հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
«Միացյալ Օսիան» 34 տեղերից 20, «Ժողովրդի միասնություն» կուսակցությունը` 6, եւս երկու կուսակցություններ` «Ժողովրդականն» ու «Նիխասը»` 4-ական տեղեր կզբաղեցնեն:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները շաբաթվա ընթացքում կհրապարակվեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միացյալ Օսիան» ձայների 44,11 տոկոսով խորհրդարանական ընտրությունների առաջատարն է:





























