Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբն օրերս Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Հրաչիկ Ա.-ն փոխանցվել է Արաբկիրի բաժնի ծառայողներին: