Սոլտ-Լեյք-Սիթի քաղաքի Յուտայի համալսարանի մարդաբանները անսպասելի եզրակացությունների են հանգել մարդու էվոլուցիայի վերաբերյալ: Նրանք ենթադրում են, որ ավստրոլոպիտեկից մինչեւ մարդը, գանգի ձեւը այնպիսի ուղղությամբ է զարգացել, որ ամրացնում է ոսկորները արուների միջեւ կռվի ժամանակ: Գիտնականներն իրենց եզրահանգումները հրապարակել են Biological Reviews հանդեսում:

Ուսումնասիրողները համեմատել են Australopithecus եւ Homo ցեղերի մի քանի ներկայացուցիչների գանգերի անատոմիան: Նրանք գտնում են, մասնավորապես, որ էվոլուցիոն շարքում հոմինիդի ներքեւի ծնոտի ոսկորը դառնում է  լայն ու կարճ, գանգը ավելի կոմպակտ տեսք է ստանում՝ ավելի քիչ ցցվող մասերով: Այս ամենը գանգը ավելի պաշտպանված են դարձնում կռվի ընթաքում հարվածելիս, հատկապես բռունցքի հարվածից, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ, մարդաբանները մարդու նախնիների էվոլուցիան արդեն կապել էին ձեռքի ձեւաբանական փոփոխությունների հետ, ինչը ընդունակ էր բռունցք կազմել:

Գանգի ձեւի փոփոխությունը, ինչպես և բռունցքի առաջացումը հիմնավորում են  մեր նախնիների ագրեսիվության վարկածը: