Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մեկնարկել են ավագ խմբերի ավարտական-ամփոփիչ հանդեսները, որոնք յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին, թե ինչ են սովորել երեխաները նախադպրոցահան ուսումնական դասընթացներում։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հանդեսներին ծնողներից բացի ներկա են լինում նաեւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ինչպես նաեւ վարչական շրջանների աշխատակազմերի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի աշխատակիցները։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող բոլոր երեխաները ամփոփիչ հանդեսի ավարտին քաղաքապետարանից դպրոցական պայուսակներ են նվեր ստանում։

Այս տարի մանկապարտեզից դպրոց է գնալու շուրջ 8800 երեխա։