«Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարն հավանություն է տվել  «ձմեռային ժամանակին» վերադառնալու օրինագծին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Պետդումայի արդյունաբերության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գուտենեւին:

Նա նշել է, որ եդինառոսները հավանության են արժանացրել նաեւ հունիսի 10-ին օրինագիծը քննարկելու առաջարկը:

«Այսպիսով, հույս կա, որ պատգամավորներն  օրենքը կընդունեն մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը, եւ «ձմեռային ժամանակին» վերադառնալու հարցը կլուծվի արդեն այս աշնանը», - ընդգծել է Գուտենեւը: