Ազգային Ժողովի նիստը Սմբատ Այվազյանի հիշատակին նվիրված «լռության րոպեով» է մեկնարկել: Արցախյան պատերազմի մասնակիցը երկարատեւ հիվանդությունից հետո հունիսի 8-ի գիշերը` Փարիզի հիվանդանոցներից մեկում է մահացել:

1991թ. Այվազյանը ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազն է եղել, 1992-ին` Քաշաթաղի շրջանի պարետն ու «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարը: 1998-2000թթ., որպես պետեկամուտների նախարար, Հայաստանի հարկային տեսչությունն է ղեկավարել: 1990-99 թթ. Գերագույն Խորհրդի, ապա` Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել:  2003-07թթ. Սմբատ Այվազյանը կրկին ԱԺ պատգամավոր էր:

2008թ. բացահայտ աջակցություն է հայտնել արմատական ընդիդիմությանը` Հայ Ազգային Կոնգրեսին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը` նախագահական ընտրություններին: