Հունիսի 7-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա Երեւան-Իջեւան ճանապարհի 107-րդ կմ-ին ընկել է Աղստեւ գետը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: