Հունիսի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց ոտ է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է վթարի հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երիտասարդը, վարելով իր «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան, Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին բախվել է երկաթյա արգելապատնեշներին:
Հունիսի 8-ին, ժամը 16.30-ին, Երեւանի Հովսեփյան փողոցի թիվ 180/3 տան դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել քարե պատին ու գազի կարգավորման հաշվիչ կայանին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 8-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեք ենային եւ կողաշրջվել:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























