Հունիսի 8-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային մասի քերծված վերք, աջ ծնկոսկրի փակ կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա տղամարդ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հունիսի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21174» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Սայադյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն եւ պատճառել վնասվածքներ:
Վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:





























